Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 23. Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելը

1. Եթե բողոքում բարձրացված հարցը բնույթով այնպիսին է, որ կարող է լուծել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձը կամ ներկայացուցիչը, և եթե բողոքում բարձրացված հարցը այդ մարմնի կամ կազմակերպության կողմից նախապես չի քննարկվել, ապա Պաշտպանը բողոքը ներկայացնողի գրավոր համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել նրան` ողջամիտ ժամկետի ընթացքում պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում բողոքը ներկայացրած անձի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի քննարկմանը փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը:

3. Սույն հոդվածով սահմանված՝ բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոք ներկայացրած անձը գրավոր տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել՝ նրան ուղարկելով որոշման օրինակը:

(23-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-355-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։