Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար
Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար
1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:
2. Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին արատավորող կամ նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, ինչպես նաև Պաշտպանին վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։
3. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքով սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
(10-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-152-Ն)