Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 31. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

2. Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառված հարցերի շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձևը որոշում է Պաշտպանը: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին և հրապարակում նաև զանգվածային լրատվության միջոցներով:

3. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:

4. Պաշտպանն ապահովում է հաղորդումների և զեկույցների հրապարակայնությունը:

5. Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ:

(31-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։