Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չափագիտության ոլորտում սահմանում է՝

1) սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները.

2) մեծությունների չափման միավորի, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները.

3) չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու մասին կարգը.

4) չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները.

5) որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները.

6) ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները.

7) օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող չափման միջոցների ցանկը.

8) օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-230-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։