Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը

1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) պահպանում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակը, կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաև իրականացնում ազգային չափանմուշի՝ չափագիտական հետևելիության ապահովումը մինչև միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.

2) ապահովում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.

3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.

4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում, եթե չունի չափագիտական հետևելիությունը հավաստող փաստաթուղթ.

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.

7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ չափագիտական հետևելիությունն ապահովելու նպատակով.

8) իրականացնում է չափումներ և օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական վկայագրում.

9) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)

10) հաստատում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը.

10.1) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.

11) վարում է տեսակը հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյանը.

12) (կետն ուժը կորցրել է 13.11.25 ՀՕ-374-Ն)

13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում և չափագիտական վկայագրում.

14) չափագիտության ոլորտում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն.

16) իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.

17) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.

18) անհրաժեշտության դեպքում ստեղծում է չափագիտության խորհուրդ և սահմանում նրա գործունեության կարգը.

19) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(11-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-42-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։