Հոդված 22. Տեսչական մարմնի ծառայողի իրավասությունները
Հոդված 22. Տեսչական մարմնի ծառայողի իրավասությունները
(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
1. Տեսչական մարմնի ծառայողը`
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
1․1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.
2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
(22-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)