Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը
Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
1) դիմումատուի պետական գրանցման համարը.
2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).
4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
6) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
9) ներկայացված փաստաթղթերի ցանկը.
10) սահմանային հողերում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից օգտակար հանածոյի պաշարների հայտնաբերման ու գնահատման կամ վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունները։
(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց., խմբ. 16.07.20 ՀՕ-397-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-172-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-395-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.04.21 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.11.25 ՀՕ-395-Ն օրենքն ունի անցումային դրույթ)