Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2025-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 20. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

գործել է մինչև 2025-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով կամ մրցութային կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:

2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է և կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը):

3. Անժամկետ և անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին` սեփականության իրավունքով պատկանող հողամասերից:

4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

(20-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։