Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը
Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:
2. Ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակները և ենթադրվող ժամկետները.
2) ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են.
3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները.
4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:
3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝
1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.
2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:
4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:
(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-151-Ն)