Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-04-02-ից մինչև 2007-01-04։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Բնության պահպանության էությունն ու նպատակները

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 1. Բնության պահպանության էությունն ու նպատակները

Բնության պահպանությունը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխման, կենսոլորտի կայունության պահպանման, բնության և մարդու կենսագործունեության ներդաշնակության ապահովման և բնական պաշարների խնայողաբար օգտագործման ու վերարտադրության գործնական միջոցառումների իրականացնումն է:

Բնության պահպանության նպատակներն են`

-ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր.

- պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական և բուսական աշխարհի հարստությունների վերարտադրմանը.

- պահպանել բնատարածքային համակարգերի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը.

- պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը.

- պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմական, մշակութային ու գեղագիտական բնական արժեքները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։