Հոդված 10. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը
Հոդված 10. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը
(վերնագիրը խմբ. 02.04.96 ՀՕ-48)
Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ:
Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին:
(10-րդ հոդվածը խմբ. 02.04.96 ՀՕ-48)