Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Բնական միջավայրի որակի չափակարգումը

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 12. Բնական միջավայրի որակի չափակարգումը

Շրջակա բնական միջավայրի որակի չափակարգումը կատարվում է այդ միջավայրի վրա ներգործության գիտականորեն հիմնավորված, բնակչության առողջությունը և ընդհանուր էկոլոգիական համակարգի անվտանգությունը երաշխավորող սահմանային թույլատրելի նորմատիվներ սահմանելու նպատակով:

Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության սահմանային թույլատրելի չափերը փոփոխվում են գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց, հաշվի առնելով միջազգային ստանդարտները, հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի և առողջապահության նախարարության կողմից, որոնք, ելնելով տվյալ շրջանի առանձնահատկություններից և համաձայնեցնելով տեղական խորհուրդների հետ, կարող են խստացնել սահմանված չափերը:

Բնության պահպանության նորմատիվ-տեխնիկական և չափաբանական-մետրոլոգիական ապահովման համակարգն ընդգրկում է`

- օդը, ջուրը և ընդերքը աղտոտող վնասակար նյութերի առավել թույլատրելի խտության չափերը.

- վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափերը.

- բնության վրա վնասակար ներգործություն ունեցող քիմիական նյութերի կիրառման չափերը.

- աղմուկի, վիբրացիայի, մագնիսական դաշտերի, ռադիացիոն ճառագայթման և այլ վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի չափերը.

- սննդամթերքի մեջ քիմիական նյութերի մնացորդների առավել թույլատրելի չափերը.

- գյուղատնտեսության քիմիացման միջոցների կիրառման սահմանային թույլատրելի չափերը.

- բնական միջավայրի ծանրաբեռնվածության թույլատրելի չափերը.

- սանիտարական և պաշտպանական գոտիների չափերը.

- բնակչության և նրա առանձին խմբերի առողջական վիճակը բնորոշող ցուցանիշներ:

(12-րդ հոդվածը փոփ. 02.04.96 ՀՕ-48)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։