Հոդված 13. Շրջակա միջավայրի վիճակի հետազոտումը
Հոդված 13. Շրջակա միջավայրի վիճակի հետազոտումը
Շրջակա բնական միջավայրի որակը պետք է համապատասխանի այդ շրջանում գործող նորմատիվներին (չափորոշիչներին):
Բնական միջավայրի հետազոտումը և գնահատումը կատարվում է մշտապես: Այն իրականացվում է բնության պահպանության պետական մարմինների կողմից, մոնիտորինգի միջոցով:
Էկոլոգիական գործող նորմատիվները չպահպանելու դեպքում բնության պահպանության պետական մարմինների կողմից կարող են սահմանափակվել կամ դադարեցվել աղտոտող արտանետումները և վնասակար ներգործության մյուս ձևերը` ընդհուպ մինչև համապատասխան ձեռնարկությունը, հիմնարկը փակելը: