Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդող տնտեսական և այլ նախագծերի մշակումն ու իրականացումը
Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդող տնտեսական և այլ նախագծերի մշակումն ու իրականացումը
Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին:
Արգելվում է այնպիսի նախագծերի մշակումն ու իրականացումը, որոնք կարող են խախտել բնական հավասարակշռությունն ու էկոլոգիական համակարգերը, ոչնչացնել բույսերի և կենդանիների գենետիկական ֆոնդը կամ մարդու առողջության և բնական միջավայրի համար առաջացնել այլ անուղղելի հետևանքներ:
(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 02.04.96 ՀՕ-48)