Հոդված 18. Հողի պահպանությունը
Հոդված 18. Հողի պահպանությունը
Պահպանության ենթակա են ինչպես պետական ֆոնդի հողերը, այնպես էլ սեփականության իրավունքով քաղաքացիներին, կոոպերատիվներին և գյուղացիական տնտեսություններին պատկանող հողերը:
Հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են հողն օգտագործել ըստ նշանակության, ռացիոնալ և արդյունավետ, վերաբերվել խնամքով և թույլ չտալ նրա աղակալում, ճահճացում ու վատթարացում, էրոզիայի զարգացում, թույլատրելի սահմանային խտություններից ավելի քիմիական նյութերով և տարրերով աղտոտում և այլն:
Հողի պահպանության պահանջները չկատարելու դեպքում այն կարող է հետ վերցվել ինչպես օգտագործողից, այնպես էլ սեփականատիրոջից:
Հողը հանձնվում է օգտագործողին միայն նրա էկոլոգիական վիճակը բնութագրող փաստաթուղթը (անձնագիրը) կազմվելուց հետո:
Հողի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ: