Հոդված 22. Անտառների, պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառաթփային տնկարկների և այլ օգտակար բուսականության պահպանությունը
Հոդված 22. Անտառների, պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառաթփային տնկարկների և այլ օգտակար բուսականության պահպանությունը
Պահպանության ենթակա են Հայաստանի Հանրապետության անտառները, քաղաքներում և այլ բնակավայրերում, ճանապարհներին ու ջրանցքներին հատկացվող հողաշերտերում գտնվող` պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառերը, ծառախմբերը, ինչպես նաև մյուս ծառաթփային տնկարկները, որոնք ունեն առողջարարական, պաշտպանական և գեղագիտական նշանակություն, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում գտնվող առանձին դեկորատիվ ծառերն ու ծառախմբերը և ամեն մի օգտակար բուսականություն:
Բուսական աշխարհի օգտագործումը, վերարտադրության ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օրենսդրությամբ: