Հոդված 23. Կենդանական աշխարհի պահպանությունը
Հոդված 23. Կենդանական աշխարհի պահպանությունը
Պահպանման և կարգավորված օգտագործման ենթակա են այն վայրի կենդանիները, որոնք բնական վիճակում ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում (օդում, ջրում, հողում): Արգելվում են այն գործողությունները, որոնք կարող են խոչընդոտել կենդանիների բնականոն վերարտադրությանը, բազմատեսակության պահպանմանը ու դրանց բնակության միջավայրի խախտմանը, ինչպես նաև հասցնել բնության կենսաբանական աղտոտմանը:
Կենդանական աշխարհի պահպանությունը և օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի մասին օրենսդրությամբ: