Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Առողջարանային քաղաքների, կուրորտային և հանգստյան գոտիների պահպանությունը

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 26. Առողջարանային քաղաքների, կուրորտային և հանգստյան գոտիների պահպանությունը

Առողջարանային քաղաքների, կուրորտային և հանգստյան գոտիների բնական հատկությունների և բուժիչ միջոցների պահպանության, դրանք փչացումից, աղտոտումից և սպառումից պահպանելու նպատակով սահմանվում են սանիտարական պահպանության տարածքներ, որոնց սահմաններում արգելվում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործունեություն:

Բնական տարածքները առողջարանային քաղաքներ, կուրորտային և հանգստյան գոտիներ հայտարարելու կարգը, դրանց օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գոտիների մասին հատուկ օրենսդրական ակտերով:

Հանգստյան գոտիներն ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության հանգստի կազմակերպման համար: Այդ նպատակի իրականացմանը խոչընդոտող ամեն մի գործունեություն տվյալ գոտիներում արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։