Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և խորհրդատվական զեկույցի տրամադրման կարգի, պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունների, ինչպես նաև պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության հետ կապված հարաբերությունները: