Հոդված 54. Համապատասխան նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում
Հոդված 54. Համապատասխան նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)
1. Համապատասխան նախարարությունը կազմակերպում, ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:
2. Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում է և ընդհանուր վերահսկողություն իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.
2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է ցուցումներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ.
4) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
5) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
6) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.
7) հաստատում է իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվությունների և արձանագրությունների ձևերը.
8) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու և տրամադրելու կարգը.
9) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները.
10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(54-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)