Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 37. Պաշտոնական վերահսկողությունը
Հոդված 37. Պաշտոնական վերահսկողությունը
1. Կառավարությունը որոշում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված են ապրանքների համապատասխանության գնահատման բնագավառի օրենսդրության համաձայն իրականացնելու աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումներով ապրանքների համապատասխանության նկատմամբ պաշտոնական վերահսկողությունը։
2. Պաշտոնական վերահսկողության համակարգը մատչելի է ցանկացած արտադրողի համար:
3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրատարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում և սույն օրենքի 38-րդ հոդվածում նշված մարմինների անվանումներն ու գտնվելու վայրը (հասցեները)։