Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների ապահովման վերահսկողությունը
Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների ապահովման վերահսկողությունը
1. Կառավարությունը որոշում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված և պատասխանատու են տարբեր տիպի ապրանքների համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև սույն օրենքի դրույթների համաձայն` տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի և ընթացակարգերի սահմանման համար։
2. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման վերահսկողությունը մինչև ապրանքները շուկայական շրջանառության մեջ դնելն իրականացնում են սույն օրենքի 37-րդ հոդվածում նշված մարմինները և (կամ) ապրանքների սերտիֆիկացման գործառույթները վերահսկող մեկ կամ ավելի մարմինները։
3. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի, որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, տեխնիկական հատկորոշումների պահպանման վերահսկողությունը մինչև ապրանքները շուկայական շրջանառության մեջ դնելն իրականացնում են ծագման երկրի մեկ կամ մի քանի համապատասխան իրավասու մարմիններ և (կամ) ապրանքների սերտիֆիկացման մեկ կամ ավելի մարմիններ։
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ապրանքների սերտիֆիկացման մարմինները պետք է օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինեն։