Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 7. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1. Սելեկցիոն նվաճումը պետք է ունենա անվանում, որում պետք է ընդգրկվի սորտի ծագումնաբանությունը:

2. Անվանումը պետք է թույլ տա նույնականացնել սորտը և ցեղը, բացառի միայն թվային արտահայտությունը, տարակուսանք չառաջացնի սորտի և ցեղի որակական և ծագումնաբանական հարցերում:

3. Լիազորված մարմնին սորտի և ցեղի անվանումն առաջարկում է սելեկցիոները: Եթե հայտնաբերվում է, որ այդ անվանումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ապա վերոհիշյալ մարմինը մերժում է գրանցումն ու պահանջում է, որ սելեկցիոները մեկ ամսվա ընթացքում առաջարկի ուրիշ անվանում: Սորտի և ցեղի անվանումը գրանցում է լիազորված մարմինը` միաժամանակ տալով արտոնագիր:

4. Երրորդ անձանց կողմից նախկինում ձեռք բերված իրավունքները չեն քննարկվում:

5. Սելեկցիոն նվաճումն օգտագործվում է միայն պետական գրանցամատյանում գրանցված անվանմամբ:

(7-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։