Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) բույսի սորտ` միևնույն բուսաբանական տաքսոնի շրջանակներում հայտնի դասերի ստորադաս բույսերի խումբ, որը կարող է որոշվել տվյալ գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունը բնորոշող հատկանիշներով, նույն բուսաբանական տաքսոնի այլ խմբի բույսերից տարբերվում է առնվազն մեկ հատկանիշով և կարող է եզակի համարվել իր պիտանիության տեսանկյունից` սորտի ամբողջական անփոփոխ բույսեր ստանալու համար: Սորտը կարող է ներկայացվել բույսի մեկ մասով կամ մի քանի մասերով, այն պայմանով, որ այդ մասը կամ մասերը կարող են օգտագործվել սորտի ամբողջական բույսերի վերարտադրության համար: Սորտի պահպանվող կատեգորիաներն են` կլոնը, առաջին սերնդի հիբրիդը, պոպուլյացիան, սելեկցիոն գիծը.
բ) սելեկցիոն նվաճում՝
- բուսաբուծությունում՝ արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը,
- անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.
գ) սերմնանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.
դ) բուսանյութ` սորտի վերարտադրությունից բացի այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.
դ.1) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական և կազմաբանական հատկություններով և հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական և իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը և գիծը.
դ.2) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը.
դ.3) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի.
ե) պահպանվող սելեկցիոն նվաճում` բույսի սորտ կամ կենդանու ցեղ, որը գրանցվել է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան).
զ) հանրահայտ սորտ և ցեղ` ճշգրիտ նկարագրություն ունեցող, պետական գրանցամատյանում գրանցում ստացած սելեկցիոն նվաճում.
է) հայտատու` սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
ը) հեղինակ` ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են սորտը և ցեղը.
թ) սելեկցիոներ` սորտի և ցեղի հեղինակը, նրա ժառանգորդները, անձինք, որոնք սորտի և ցեղի հեղինակի գործատուն և նրանց իրավահաջորդներն են.
ժ) լիազորված մարմին` սելեկցիոն նվաճման արտոնագրումն իրականացնող պետական լիազորված մարմին.
ժա) բողոքարկման խորհուրդ` լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողով, որը լուծում է սելեկցիոն նվաճումների փորձաքննության հետ կապված վիճելի հարցերը:
(3-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 04.11.03 ՀՕ-29-Ն)