Հոդված 4. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սելեկցիոն նվաճման իրավունքը պահպանվում է օրենքով և հաստատագրվում է սելեկցիոն նվաճման արտոնագրով: Սելեկցիոն նվաճման արտոնագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտոնագիրը հաստատում է արտոնագրատիրոջ` սելեկցիոն նվաճումն օգտագործելու բացառիկ իրավունքը:
3. Արտոնագիր ստացած սելեկցիոն նվաճումը գրանցվում է պետական գրանցամատյանում:
4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 20 տարի` սելեկցիոն նվաճումը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից սկսած: Խաղողի, պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակների սորտերի ու դրանց պատվաստակալների արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 25, իսկ կենդանիների ցեղերի համար՝ 30 տարի:
(4-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, 28.09.16 ՀՕ-145-Ն)