Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 5. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Սելեկցիոն նվաճման իրավական պահպանության չափանիշներն են`

1) նորությունը.

Սորտը և ցեղը համարվում է նոր, եթե մինչև արտոնագրման հայտ ներկայացնելու օրը տվյալ սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ ցեղի տոհմանյութը սելեկցիոներն այլ անձանց չի վաճառել կամ այլ կերպ չի փոխանցել սորտը և ցեղն օգտագործելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան 1 տարի առաջ,

բ) այլ պետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան չորս տարի առաջ, իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան վեց տարի առաջ.

2) տարբերիչ առանձնահատկությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է տարբերիչ առանձնահատկություն ունեցող, եթե արտոնագրման հայտը ներկայացնելու պահին հստակ տարբերվում է հանրահայտ սելեկցիոն նվաճումից.

3) միատարրությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է միատարր, եթե հաշվի առնելով նրա բազմացման առանձնահատկությունները` այդ սորտի բույսերը և ցեղի կենդանիները բավականաչափ միատարր են իրենց հիմնական հատկանիշներով.

4) կայունությունը.

Սելեկցիոն նվաճումը համարվում է կայուն, եթե նրա հիմնական հատկանիշները բազմակի վերարտադրությունից կամ վերարտադրության առանձնահատուկ ցիկլի դեպքում` ամեն մի այդպիսի ցիկլի վերջում, մնում են անփոփոխ:

(5-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։