Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)
բ) սելեկցիոն նվաճում՝
(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)
- անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.
գ) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-233-Ն)
դ.1) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական և կազմաբանական հատկություններով և հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական և իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը և գիծը.
դ.2) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը.
դ.3) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի.
ե) պահպանվող սելեկցիոն նվաճում` կենդանու ցեղ, որը գրանցվել է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան).
զ) հանրահայտ ցեղ` ճշգրիտ նկարագրություն ունեցող, պետական գրանցամատյանում գրանցում ստացած սելեկցիոն նվաճում.
է) հայտատու` սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
ը) հեղինակ` ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են ցեղը.
թ) սելեկցիոներ` ցեղի հեղինակը, նրա ժառանգորդները, անձինք, որոնք ցեղի հեղինակի գործատուն և նրանց իրավահաջորդներն են.
ժ) լիազորված մարմին` սելեկցիոն նվաճման արտոնագրումն իրականացնող պետական լիազորված մարմին.
ժա) բողոքարկման խորհուրդ` լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողով, որը լուծում է սելեկցիոն նվաճումների փորձաքննության հետ կապված վիճելի հարցերը:
(3-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)