Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 37

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 37.

Արյան դոնորության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և միավորումների մասնակցությունը արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանն ու քարոզչությանը

1. Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրությամբ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել բնակչության առողջության պահպանմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մասնակցում են արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանը, զարգացմանը, ինչպես նաև մարդու արյան կամ դրա բաղադրամասերի կամավոր և անհատույց հանձնման քարոզչությանը և լուսաբանմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։