Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 37
Հոդված 37.
Արյան դոնորության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և միավորումների մասնակցությունը արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանն ու քարոզչությանը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրությամբ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել բնակչության առողջության պահպանմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մասնակցում են արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանը, զարգացմանը, ինչպես նաև մարդու արյան կամ դրա բաղադրամասերի կամավոր և անհատույց հանձնման քարոզչությանը և լուսաբանմանը: