Հոդված 23. Սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքը
Հոդված 23. Սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային վնասվածքի, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ, ինչպես նաև ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստանալու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
(23-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-70-Ն, 17․12․25 ՀՕ-473-Ն)
(07.02.24 ՀՕ-70-Ն օրենքն ունի անցումային դրույթ)