Գլուխ 4 · ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. Արտոնագրված հաշտարարների վերապատրաստումը
Հոդված 18. Արտոնագրված հաշտարարների վերապատրաստումը
1. Արտոնագրված հաշտարարների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առնվազն երկու տարին մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է հաշտարարների պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 12 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
2. Արտոնագրված հաշտարարների պարտադիր վերապատրաստումների անցկացման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)