Հոդված 7. Հաշտարարական գաղտնիքը
Հոդված 7. Հաշտարարական գաղտնիքը
(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
1. Հաշտարարը պարտավոր է պահպանել հաշտարարական գաղտնիքը։ Հաշտարարական գաղտնիք են հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները, հաշտարարության բովանդակությունն ու բնույթը: Հաշտարարական գաղտնիքը կարող է հրապարակվել օրենքով նախատեսված դեպքերում:
2. Հաշտարարը կարող է հրապարակել հաշտարարական գաղտնիքը, եթե՝
1) առկա է կողմերի գրավոր համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է քրեական կամ կարգապահական վարույթում իր պաշտպանության համար.
3) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:
3. Հաշտարարական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև որպես արտոնագրված հաշտարար գործունեությունը կասեցված կամ դադարեցված անձի վրա:
(7-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն, լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)