Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · (գլուխը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

Հոդված 23.1. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.1. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը

1. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.

2) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացված զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.

3) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարի կողմից անդամավճար չվճարվելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.

4) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարի կողմից վերապատրաստում չանցնելու վերաբերյալ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացրած տեղեկանքը.

5) մշտապես գործող հաշտարարական հաստատության ներկայացրած հաղորդումը հաշտարարի՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտում կատարելու մասին։

2. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերն են՝

1) հաշտարարություն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) հաշտարարի վարքագծի կանոնները խախտելը:

3. Սույն հոդվածի իմաստով՝

1) ակնհայտ է հաշտարարի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.

2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե հաշտարարը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.

3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե հաշտարարը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

(23.1-ին հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։