Հոդված 21. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները
Հոդված 21. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը,
2) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի և նրա տեղակալի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են սույն օրենքով և հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ։
(21-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)