Հոդված 13. Արտոնագրված հաշտարարը
Հոդված 13. Արտոնագրված հաշտարարը
1. Արտոնագրված հաշտարար է սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը:
2. Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն:
3. Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին՝
1) (կետն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-360-Ն)
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ.
3) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.
4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
5) (կետն ուժը կորցրել է 16.11.22 ՀՕ-435-Ն)
(13-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-191-Ն, խմբ., փոփ. 16.11.22 ՀՕ-435-Ն, փոփ. 22.10.25 ՀՕ-360-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)