Հոդված 23.5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը
Հոդված 23.5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:
2. Կարգապահական գործը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի քննարկմանը ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կանոնադրությամբ սահմանված կարգով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահը նշանակում է կարգապահական գործը զեկուցող խորհրդի անդամին։
3. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձինք հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու վերաբերյալ խորհրդի որոշումների քվեարկությանը չեն մասնակցում:
4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նախագահը պարտավոր է նշանակել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նիստ և նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցել հաշտարարին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
5. Հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
(23.5-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)