Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 9. Հաշտարարության իրականացման պայմանները

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հաշտարարության իրականացման պայմանները

1. Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:

3. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:

4. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պարունակում է՝

1) համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.

3) տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները չբավարարող համաձայնությունն առ ոչինչ է:

6. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ կարող են նշվել տեղեկություններ ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասին:

7. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ ընտրված հաշտարարի կամ հաշտարարական հաստատության մասին տեղեկությունների բացակայության դեպքում հաշտարարը նշանակվում է արդարադատության նախարարության կողմից՝ կողմի դիմումի հիման վրա: Դիմումի մեջ համապատասխան նշման դեպքում արդարադատության նախարարությունը կարող է նշանակել մշտապես գործող հաշտարարական հաստատություն:

7.1. Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության նշանակումը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածուի ընտրությունը իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով: Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության ընտրության և նշանակման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

7.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում արդարադատության նախարարությունը դատարանի պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրում է հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածուին` այդ մասին տեղյակ պահելով հաշտարարին կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությանը, և դատարան է ներկայացնում ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածությունը:

8. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ընտրված լինելու դեպքում հաշտարարությունն իրականացնում է այդ հաստատության նշանակած անձը կամ անձինք:

9. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում այդ համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ.16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։