Հոդված 21.2. Ընդհանուր ժողովի կողմից հեռակա կարգով քվեարկության միջոցով ընդունվող որոշումները
Հոդված 21.2. Ընդհանուր ժողովի կողմից հեռակա կարգով քվեարկության միջոցով ընդունվող որոշումները
1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընդհանուր ժողովի անդամների ներկա լինելու` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:
2. Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում՝ էլեկտրոնային քվեաթերթիկները) և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է տրամադրվեն հաշտարարներին քվեարկության օրվանից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:
3. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդհանուր ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
4. Ընդհանուր ժողովի կողմից իրականացվող հեռակա քվեարկության նկատմամբ կիրառելի են սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված կարգավորումները:
(21.2-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)