Հոդված 6. Հաշտարարի իրավունքները և պարտականությունները
Հոդված 6. Հաշտարարի իրավունքները և պարտականությունները
1. Հաշտարարն իրավունք ունի`
1) հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
2) ազատորեն կիրառելու օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ.
3) իր ծառայությունների դիմաց ստանալու վճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4) գովազդելու իր ծառայությունները.
5) դատարանի կողմից արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց նշանակված լինելու դեպքում ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ։
2. Հաշտարարը պարտավոր է`
1) հաշտարարության կողմերին պարզաբանել իր դերը, հաշտարարության գործընթացի բնույթն ու էությունը, առավելությունները, հաշտարարության վարման կարգը, հաշտության համաձայնության և անհրաժեշտության դեպքում՝ նման համաձայնություն ձեռք չբերելու հետևանքները.
2) (կետն ուժը կորցրել է 16.11.22 ՀՕ-435-Ն)
3) պահպանել հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի կանոնները.
4) մասնակցել սույն օրենքով նախատեսված հաշտարարների վերապատրաստման դասընթացներին.
5) հաշտարարության կողմի՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:
3. Հաշտարարն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
(6-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 16.11.22 ՀՕ-435-Ն)
(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)