Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 12.2. Համահաշտարարությունը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 12.2. Համահաշտարարությունը

1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել մի քանի հաշտարարներ ներգրավելու միջոցով:

2. Համահաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոններն այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում համահաշտարարության էությունից:

3. Հաշտարարների թեկնածության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում հաշտարարներին նշանակում է արդարադատության նախարարությունը, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում՝ այդ հաստատությունը՝ հաստատության հաշտարարության կանոնների համաձայն:

4. Հաշտարարների վարձատրության չափը որոշվում է կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում` հաստատության կանոններով սահմանված կարգով: Ծախսերը բաշխվում են կողմերի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծախսերը հավասարաչափ բաշխվում են կողմերի միջև, եթե մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու դեպքում այլ բան նախատեսված չէ մշտապես գործող հաշտարարական հաստատության կանոնների համաձայն:

(12.2-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։