Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Հաշտարարի որակավորումը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հաշտարարի որակավորումը

(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն)

1. Արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու նպատակով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման ստուգմանը մասնակցելու համար հաշտարարի թեկնածուն անցնում է արդարադատության նախարարի հաստատած ծրագրին և ուսուցման կարգին համապատասխան ուսուցման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ որակավորման հանձնաժողով):

2. Օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության արտոնագրված հաշտարար հանդիսացող անձը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման ստուգմանը մասնակցելիս ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ուսուցման դասընթաց անցած լինելու պարտականությունից: Սույն մասով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։

3. Որակավորումն իրականացնում է արդարադատության նախարարությունը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է որակավորման հանձնաժողովը:

4. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը, ներառյալ որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթն արդարադատության նախարարություն են ներկայացվում որակավորման ստուգում անցկացնելու մասին հրապարակված հայտարարության մեջ նշված ժամկետում:

5. Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

6. Արտոնագրված հաշտարարի որակավորումը շնորհում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը։

7. Որակավորման վկայագիրը տրվում է անժամկետ:

(14-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-435-Ն, լրաց. 22.10.25 ՀՕ-360-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։