Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · (գլուխը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

Հոդված 23.3. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 23.3. Հաշտարարի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ խորհրդի անդամների մեկ երրորդը (այսուհետ՝ վարույթ հարուցող) որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից երկու ամսվա ընթացքում:

2. Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման պահից, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչև հաշտարարության ավարտը` հաշտարարությունն ավարտվելու պահից անցել է երկու տարի:

3. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կարգապահական վարույթ հարուցած հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ խորհրդի անդամների մեկ երրորդը կարգապահական գործն ուղարկում է խորհուրդ:

4. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, ուղարկվում է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված և կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած անձին և հաշտարարին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։