Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 26. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.

1) իրավաբանական անձի անվանումը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման տարին.

5) հիմնադրման եղանակը.

6) իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ).

7) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

8) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.

9) իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական՝ առաջնային տեսակը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.

10) հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

11) մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրը, կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

12) մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

12.1) տեղեկություններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ.

13) կանոնադրական կապիտալի չափը.

14) կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը.

15) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն).

16) իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն.

17) իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.

18) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).

18.1) տեղեկություններ բաժնետիրական ընկերության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ընկերության գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ.

19) գործունեության (գոյության) դադարման դեպքում նշում այդ մասին.

20) տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ` իրավահաջորդ և իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը.

21) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի (օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն).

21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).

22) տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին (Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկրյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին).

23) տեղեկություններ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող անձի մասին (անձը նույնականացնող տվյալներ, նշում պաշտոնի և լիազորությունների մասին), եթե այդպիսիք ներկայացվել են:

24) տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրական շահառու հանդիսանալու հիմքերը):

2. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, չեն գրառվում սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

3. Կոոպերատիվների համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի տեղեկությունների, գրառվում է նաև անբաժանելի ֆոնդի չափը:

4. Եթե տնտեսական ընկերության կամ ընկերակցության, առևտրային կոոպերատիվի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը, ապա իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում պարտադիր գրառվում են նաև հետևյալ տեղեկությունները.

1) պետության կամ համայնքի մասնակցության չափը (եթե նույնիսկ այլ մասնակիցների համար այդ տվյալը չի գրառվում).

2) պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի անվանումը.

3) Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու հիմք համարվող իրավական ակտի լրիվ անվանումը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործակալություն է ներկայացնում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարը, եթե այլ մարմին կամ անձ չի նախատեսվում իրավասու մարմնի որոշմամբ կամ հանձնարարականով: Բաժնետիրական ընկերությունների դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարի դիմումին կցվում է ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող համապատասխան մասնագիտացված կազմակերպության տված համապատասխան փաստաթուղթը:

6. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ հաշվառելու դեպքում համապատասխան իրավաբանական անձին վերաբերող գրանցման մեջ գրառվում է նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը և հաշվառման համարը: Կուսակցությանը վերաբերող գրանցման մեջ գրառվում են նաև տարածքային ստորաբաժանման անվանումը և հերթական (հաշվառման) համարը:

7. (մասն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-9-Ն)

8. Պետական գրանցման դեպքում գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համապատասխան պետական գրանցումը կատարելու հիմքերի (Արձանագրության, որոշման, դատարանի վճռի կամ այլ ակտի ընդունման ամսաթվի, համարակալված լինելու դեպքում՝ հերթական համարի) մասին:

9. Գրանցամատյանում յուրաքանչյուր իրավաբանական անձին վերաբերող տեղեկություններին տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կցվում են պետական գրանցումը կատարելու համար հիմք ծառայած փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում, կամ դրանց` պատկերամուտի միջոցով արված պատճենները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:

10. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասը կարող են ինքնաշխատ կերպով լրացվել տեղեկատվական համակարգի միջոցով կամ ստացվել պետական հաշվառման այլ համակարգերից:

11. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները գործակալության կողմից փոփոխվել չեն կարող, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

12. Եթե իրավաբանական անձը հավատարմագրային կառավարման պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի կամ որևէ այլ հիմքով հանձնվել է կառավարման, ապա սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկության փոխարեն նշվում են կառավարող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման համարը՝ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց համար, կամ անվանումը և պետական գրանցման համարը՝ իրավաբանական անձանց համար:

13. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:

14. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը գրառվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները:

15. Հասարակական միավորումների և հիմնադրամների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

16. Կուսակցությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, և գրառվում են մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկությունների փոխարեն գրառվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձի մասին տեղեկություններ, եթե մշտապես գործող ղեկավար մարմինն անձին լիազորել է հանդես գալու կուսակցության անունից (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարն ու ֆաքսը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն):

17. Սպառողական կոոպերատիվների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

18. Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները, որոնց փոխարեն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ: Համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը սահմանում է Նախարարը:

19. Առանձին ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող հատուկ օրենքներով կարող են նախատեսվել գրառման ենթակա տեղեկությունների ծավալի առանձնահատկություններ:

20. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

21. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

22. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

23. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

24. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

25. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

26. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

27. (մասն ուժը կորցրել է 03.06.21 ՀՕ-246-Ն)

28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով: Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան, կարող են տրամադրվել միայն պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող մասնավոր անձանց՝ Նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

29․ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսված տեղեկությունները պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է Կենտրոնական բանկը։

30. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3․2-րդ մասով սահմանված փոփոխությունների գրանցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոխարեն գրառվում են ժամանակավոր կառավարչի մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և գտնվելու վայրը):

(26-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, 03.06.21 ՀՕ-246-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-239-Ն, լրաց., խմբ. 29.12.20 ՀՕ-7-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-543-Ն, փոփ., լրաց. 17.01.23 ՀՕ-9-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-198-Ն)

(19.01.21 ՀՕ-40-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-246-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։