Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-10-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2024-10-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝

ա) (կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-327-Ն)

բ) ամուսինը, որի իրավունքները ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքով.

գ) ամուսինը, որը չի իմացել ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին, դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, որոնց իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումով կատարված ամուսնության կնքմամբ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը.

դ) ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը.

ե) ամուսինը, որի իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության պատճառով:

(21-րդ հոդվածը փոփ. 10.09.24 ՀՕ-327-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։