Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-10-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

գործել է մինչև 2024-10-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։

2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։ 3. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում՝ երեխայի հոր (կենսաբանական հոր) և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր (կենսաբանական հոր) դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։ (պարբերությունը հանվել է 19.01.21 ՀՕ-67)

4. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-67-Ն)

(35-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-67)

&#9878Հոդված 36. Հայրությունը դատական կարգով որոշելը

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

&#9878Հոդված 37. Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը

Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։