Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ընտանեկան իրավունքների իրականացումը և ընտանեկան պարտականությունների կատարումը

գործել է մինչև 2024-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ընտանեկան իրավունքների իրականացումը և ընտանեկան պարտականությունների կատարումը

1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ, ընդ որում` այդ իրավունքների պաշտպանությունը), եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը և իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների և այլոց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը։

3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են այդ իրավունքների նշանակությանը հակառակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։