ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)
Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը
Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը
1. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։
(114-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-144-Ն)