Հոդված 153. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը
Հոդված 153. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից մեկ տարվա ընթացքում պահանջվում է օրենսգրքին համապատասխանեցնել ընտանեկան օրենսդրության նորմեր պարունակող օրենքները և իրավական այլ ակտեր:
Մինչև ընտանեկան օրենսդրության նորմեր պարունակող օրենքները և իրավական այլ ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը (18 հուլիսի 1969 թվականի) և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության` «Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը կիրարկության մեջ դնելու կարգի մասին» հրամանագիրը (27 նոյեմբերի 1969 թվականի):
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. դեկտեմբերի 8
Երևան
ՀՕ-123-Ն