Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-04-17-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները

1. Դատարանը կարող է ամուսնությունը վավերական ճանաչել, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են դրա կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները։

2. Կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում դատարանը կարող է մերժել ամուսնացող անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը:

3. Դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչև դատարանի կողմից գործի քննությունը, փաստորեն, ընտանիք են կազմել։

4. Ամուսնության դադարումից հետո ամուսնությունը չի կարող անվավեր ճանաչվել, բացառությամբ ամուսինների միջև օրենքով արգելված ազգակցական կապի առկայության կամ ամուսնության պետական գրանցման պահին ամուսիններից մեկի կողմից այլ չլուծված ամուսնության մեջ գտնվելու դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։