Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը
Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը
1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` համապատասխան նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասին:
Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչպես նաև մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-280-Ն)